ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Իլզատ Ախմետովը պատմել է, թե ինչու է խաղում 7 համարի մարզաշապիկով:
«Ինձ միշտ դուր են եկել 10, 77 և 7 համարները, ԲԿՄԱ-ում ես խաղում էի 77-րդ համարով, բայց 2019-ին վերցրեցի յոթը: Ռոնալդուն է խաղում այդ համարով: Իմ սիրած ֆուտբոլիստը մանկուց: Իմ կուռքը: Հաճելի է դիտել նրա մոտիվացիան, մտածելակերպը և աշխատանքը: Ռոնալդուն մեքենա է: Նա արդյունքին հասնում է գերազանց աշխատանքի միջոցով»,- մեջբերում է Ախմետովին Ռուսաստանի հավաքականի instagram-ի էջը։
Այսօր հայտնի է դարձել, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հետևելով իր գործակալ Ժորժե Մենդեշի օրինակին, կօգնի Պորտուգալիայի հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: