Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հետևելով իր գործակալ Ժորժե Մենդեշի օրինակին, կօգնի Պորտուգալիայի հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Հաղորդվում է, որ Մենդեշը Պորտուի հիվանդանոցներից մեկին նվիրաբերել է 200 հազար բժշկական խալաթ և 80 հազար դիմակ: Ռոնալդուն ևս պլանավորում է ինչ-որ քանակի խալաթ և դիմակ նվիրաբերել:
Ռոնալդուն այժմ գնտվում է կարանտինում, քանի որ թիմի 3 խաղացող վարակվել է կորոնավիրուսով: Նախկինում հաղորդվել էր, որ Ռոնալդուն իր հիվանդանոցները կօգտագործի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, սակայն հետագայում պարզվեց, որ ինֆորմացիան կեղծ է:
Պորտուգալիայում այս պահին կա 1280 վարակակիր, մահացել է 12 մարդ: