Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր մարզավիճակի մասին։
— Ամեն ինչ սկսվեց Ռուսաստանի գավաթի խաղարկությունում «Բալթիկայի» հետ խաղում ստացած վնասվածքից։ Փոքր վնասվածք եղավ, դա առաջինն էր ինձ համար։ Ես շատ էի վախենում ներքին զգացողություններից։ Պատահել է, որ վերադարձել եմ մարզումային գործընթացին, հետո լքել այն։ Ինչ-որ տեղ իմ հոգեբանությունը խանգարեց ինձ: Ես վախենում էի ցավ զգալ… ուստի շփոթված էի։ Մրցաշրջանի երկրորդ շրջանն ինձ համար հաջող չէր, բայց ընդհանուր առմամբ, թիմի համար ամեն ինչ լավ անցավ»,- Թիկնիզյանի խոսքն է մեջբերել Sport Express-ը։
2023/24 մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































