«Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը պատասխանել է ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին հարցին։
Մայիսի 22-ին տեղեկություններ հայտնվեցին, որ ՊՍԺ-ն մոտ է «Կրասնոդարի» հետ 25-ամյա ռուս դարպասապահի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
«Մենք կարող էինք չեմպիոն դառնալ։ Այս կազմով թիմի համար ամեն ինչ առջևում է։ Վերջի՞ն խաղը «Կրասնոդարի» հետ։ Չգիտեմ։ Չեմ կարող հաստատել կամ հերքել ՊՍԺ-ի հետ բանակցությունները։ Եթե ձեզ հանկարծ որևէ բան պետք լինի իմանալ, կիմանաք»,- Սաֆոնովի խոսքն է մեջբերել РБ Спорт-ը։