Իտալական «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ, այժմ ակումբի տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինիի և որդու՝ Դենիել Մալդինիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:
Պաուլոն ավելի վաղ շփվել է կորոնավիրուսի վարակակրի հետ, ինչից հետո իր մոտ ևս վարակման ախտանշաններ են ի հայտ եկել:
Պաուլոն և Դանիելն այժմ իրենց լավ են զգում: Երկուսն էլ երկշաբաթյա մեկուսացում են իրականացրել իերնց տանը: Նրանք կշարունակեն կարանտինի մեջ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ բժիշկները չհայտնեն նրանց լիարժեք ապաքինման մասին:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նաև Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան և իր ընկերուհին: