«Էվերթոնի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել կազմը «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեով: 30-ամյա ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել անձամբ Կառլո Անչելոտին:
Այս մասին հայտնում է 90min-ը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն Ա Սերիայի 26 խաղի է մասնակցել՝ դառնալով 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա մրցաշարի լավագույն ռմբարկուն է, իսկ գոլային փոխանցումների քանակով 5-րդ տեղում է:
Չիրոյի պայմանագիրը «Լացիոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: