Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է ավարտի կարիերան: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն շվեդ գոլահարը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, խաղակոշիկները կկախի մեխից:
38-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը միլանյան թիմի հետ լրանում է 2020 թվականի ամռանը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Զլատանը մասնակցել է 8 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։
























































