Հայաստանի ազգային հավաքականի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ավարտին կազանյան թիմի մրցաշարային հավակնությունների մասին։ Ֆուտբոլիստը նշել է, որ «Ռուբինը» փորձում է ամեն ինչ անել մրցաշրջանը հնարավորինս լավ ավարտելու համար։
«Ո՞ր տեղում կավարտենք մրցաշրջանը։ Առջևում դեռ երեք խաղ ունենք, կփորձենք հնարավորինս լավ ավարտել մրցաշրջանը։ Հինգ միավոր ենք զիջում 5-րդ տեղի թիմին: Ամեն ինչ հնարավոր է, մենք կանենք ամեն ինչ յուրաքանչյուր խաղում հաղթելու համար»,- Ուգոչուկվուի խոսքն է մեջբերել РБ Спорт
Հիշեցնենք, որ «Ռուբինը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Ռաշիդ Ռախիմովի գլխավորած թիմը 27 խաղում վաստակել է 38 միավոր։