«Նիսի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին կարող է գլխավորել «Այաքսը», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա իտալացին դարձել է հոլանդական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն։ Կողմերի միջև արդեն տեղի են ունեցել առաջին բանակցությունները։
Ֆարիոլին «Նիսը» գլխավորում է անցած ամռանից։ Նախկինում նա մարզել է թուրքական «Ալանյասպորը»։