Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գնահատել է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակը» ստանալու շանսերը։
«Վինիսիուսը շատ մոտ է «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Երբ եկա այստեղ, հանդիպեցի անհավանական խաղացողի։ Այդ ժամանակից ի վեր նա զգալիորեն կատարելագործվել է: Նա շատ լուրջ մասնագետ է, արժանի է այն ամենին, ինչին հասել է։
Վինիսիուսն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Սա նրա պահն է։ Նա օգնեց մեզ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և հաղթել Լա Լիգան»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Madrid Xtra-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին «Ռեալի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։