Մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան։ Պորտուգալացին գործազուրկ է 2024 թվականի հունվարից՝ «Ռոմայից» հեռանալուց հետո։
«Ես կավարտեմ կարիերաս 2035-2040 թվականներին։ Մինչ այդ ես կշարունակեմ հաղթել։ Իմ պատմությունն արդեն գրված է, այնպես որ ոչ ոք չի կարող ջնջել այն»,- 61-ամյա Մոուրինյուի խոսքն է մեջբերել A Bola-ն։
Պորտուգալացու գլխավոր մարզչի կարիերան սկսվել է 2000 թվականին, երբ նա գլխավորել է «Բենֆիկան»: Հետագայում Մոուրինյուն մարզել է «Լեյրիան», «Պորտուն», «Չելսին», «Ինտերը», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Ռոման»։