«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կարող է աշխատանքի անցնել անգլիական ակումբում, տեղեկացնում է Mirror-ը:
53-ամյա ֆրանսիացուն առաջարկվելու է ակումբի դեսպանի պատվավոր պաշտոնը:
Հիշեցնենք, որ այդ դերում արդեն աշխատում են Կանտոնայի թիմակիցները ՝ Բրայան Ռոբսոնը և Դենիս Իրվինը:
Նշվում է, որ «կարմիր սատանաների» երկրպագուները անչափ ուրախ են այս նախաձեռնության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Կանտոնան 4 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան և 2 անգամ ՝ Անգլիայի գավաթը: