«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարեշը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա բրազիլացու համար պայքարում են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: «Կաչաղակները» պատրաստ են խաղացողին բաց թողնել 93 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում Գիմարեշը անցկացրել է 45 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո: