«Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Ռուսաստանի առաջնությունում թիմի մրցաշարային դիրքի մասին։
ՌՊԼ-ի 25-րդ տուրում «Սպարտակից» կիրակի օրը կրած պարտությունից հետո (1:5) «Ռոստովը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։
«Մեդալների համար պայքարը հարաբերական է։ Երբ մենք հաղթեցինք, բոլորն ասում էին. «Դե, լավագույն հնգյակն արդեն մոտ է»: Իսկ երբ «Ռոստովը» գնաց ձմեռային ընդմիջման, ապա վտանգավոր գոտուց երեք միավոր էր հեռու: Մենք պարտվեցինք «Սպարտակին» ու մնացինք աղյուսակի միջնամասում։ Հետո կտեսնենք»,- Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչի հետ զրույցում ասել է Բայրամյանը։
























































