Բելառուսի տեղեկատվության նախարարությունը ՈՒԵՖԱ-ն և առաջիկա 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը ներառել է ոչ բարեկամ երկրների հեղինակային իրավունքի սեփականատերերի ցուցակում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետային պորտալում։ Այսպիսով, այս որոշմամբ նախարարությունը թույլ է տվել բելառուսական հեռուստաալիքներին ցուցադրել Եվրո-2024-ի հանդիպումներն՝ առանց ՈՒԵՖԱ-ի համաձայնության և թույլտվության։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Բելառուսում օրենք է ընդունվել, ըստ որի՝ թույլատրվում է իրադարձություններ հեռարձակել առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ համաձայնության, եթե հեղինակային իրավունքի այս տերը գալիս է այսպես կոչված ոչ բարեկամ երկրներից։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է։