Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Քովենթրիի» հետ։
Առաջին խաղակեսում մանչեսթերյան թիմից աչքի ընկան Սքոթ Մաքթոմինեյն ու Հարի Մագուայրը։ 58-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշը հաշիվը խոշոր դարձրեց։
71-րդ րոպեին Չեմպիոնշիփը ներկայացնող թիմի կազմում հաշիվը կրճատեց Էլիս Սիմսը։ 8 րոպե անց «Քովենթրիից» աչքի ընկավ Կալում Օհերը։ 90+3-րդ րոպեին Հաջի Ռայթ Ռայթը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները։
ՄՅՈւ-ն եզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուեմբլի» ստադիոնում՝ մայիսի 25-ին։