Իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը պայմանագիր է կնքել բրազիլական «Պալմեյրասի» հետ և կմիանա ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Ֆելիպեն երեք տարվա պայմանագրի առաջարկ է ստացել «Յուվենտուսից», սակայն ընտանեկան պատճառներով որոշել է վերադառնալ բրազիլական Ա Սերիա։
Հիշեցնենք, որ 31-ամյա բրազիլացի կիսապաշտպանի պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 10 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Անդերսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։