«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու խաղով կորակազրկվի Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի՝ «Ալ-Հիլալի» հետ կիսաեզրափակիչ խաղում (1:2) հեռացվելուց հետո, հաղորդում է Asharq Al-Awsat-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեննման որոշում կկայացնի։ Միաժամանակ կոմիտեն պորտուգալացուն հարցաքննել է խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, իսկ խաղացողը նշել է, որ նա անարդարացիորեն է կարմիր քարտ ստացել։
Հիշեցնենք, որ 86-րդ րոպեին Ռոնալդուն ուղիղ կարմիր քարտ է ստացել մրցակցին արմունկով հարվածելու համար։ Խաղադաշտից հեռացվելուց հետո պորտուգալացին ավագի թևկապը նետել է խաղընկերոջ ուղղությամբ ու մեջքով շրջվել դեպի մրցավարը։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում խփել է 36 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։