Goal.com պորտալը հրապարակել է 2023/24 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտների թարմացված վարկանիշային աղյուսակը։
20 խաղացողներից կազմված վարկանիշը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Երկրորդ տեղում մեկ այլ անգլիացի է՝ Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիից»: Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։
Կրիշտիանու Ռոնալդուն 19-րդ տեղում է, Լիոնել Մեսսին՝ 20-րդ։
«Ոսկե գնդակի» լավագույն 20 հավակնորդներն այս պահի դրությամբ՝ ըստ Goal.com-ի՝
1) Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»)
2) Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
3) Կիլիան Մբապե (ՊՍԺ)
4) Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
5) Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
6) Հարի Քեյն («Բավարիա»)
7) Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
8) Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ»)
9) Ֆլորիան Վիրց («Բայեր Լևերկուզեն»)
10) Բուկայո Սակա («Արսենալ»)
11) Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
12) Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»)
13) Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») 14) Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
15) Դեկլան Ռայս («Արսենալ»)
16) Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)
17) Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
18) Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ»)
19) Կրիշտիանու Ռոնալդու («Ալ-Նասր»)
20) Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»):