«Անդերլեխտի» կիսապաշտպան Տորգան Ազարը «Ունիոնի» դեմ խաղում աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, հայտնում է HLN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա բելգիացին բաց կթողնի շուրջ ութ ամիս։
Այս մրցաշրջանում Ազարն անցկացրել է 25 հանդիպում, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ազարը «Անդերլեխտ» է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին Դորտմունդի «Բորուսիայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո:
Չեմպիոնների փլեյ-օֆֆի 3 խաղից հետո «Անդերլեխտը» 38 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է «Յունիոնը» (35 միավոր), իսկ «Բրյուգեն» (33 միավոր) եզրափակում է լավագույն եռյակը։
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ազարը հանդես է եկել «Լենսում», «Չելսիում», «Բորուսիայում» և «ՊՍՎ»-ում։