Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ներեղություն է խնդրել կարանտինի կանոնները խախտելու և Մադրիդը լքելու համար, տեղեկացնում է Sport. es-ը:
«Ցանկանում եմ ներեղություն խնդրել այն մարդկանցից, ովքեր կարող էին տուժել իմ այս արարքից:
Իմ թեստի արդյունքները բացասական էին և ես որոշեցի գնալ Սերբիա, որտեղ բնակվում են իմ հարազատները:
Ցավում եմ, որ որոշ մարդիկ չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները և ինձ չեն բացատրել, թե ինչ պետք է անել ինքնամեկուսացման ընթացքում:
Իսպանիայում կարելի է գնալ խանութ կամ դեղադուն, ինչը չի նկատվում Սերբիայում: Հույս ունեմ ՝ միասին մենք կհաղթահարենք այս արհավիրքը»,- ասել է Յովիչը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» հարձակվողը Սերբիայում բավական լուրջ քննադատության էր ենթարկվել: