Հայ կարատեիստները 5 մեդալ են նվաճել USA OPEN ELITE SENIORS մրցաշարից:
Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր Անիտա Մակյանը USA OPEN միջազգային մրցաշարում երկու արծաթե մեդալ է նվաճել, Դավիթ Մակյանը՝ 1 արծաթե, 1 բրոնզե, իսկ Մհեր Ղազարյանը 1 բրոնզե մեդալ է նվաճել:
USA OPEN միջազգային խոշոր մրցաշարը տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորթ ՈՒորթ քաղաքում։Մրցաշարին մասնակցել են 1250 մարզիկներ աշխարհի 33 երկրից։