ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն քննարկել է իր թիմի և «Բարսելոնայի» խաղացանկերի տարբերությունը, որի հետ ֆրանսիական գրանդը ապրիլի 10-ին կխաղա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։
«Բարսելոնան» կունենա 10 օր հանգիստ, և մենք մրցակցային հանդիպումներ կունենանք: Իմ իրավիճակում ես ասում եմ, որ ավելի լավ է այս երեք հանդիպումներն անցկացնել: Եթե ես 10 օր հանգստանայի, կհարմարվեի նման հանգամանքներին»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ Էնրիկեի թիմը ապրիլի 3-ին կխաղա «Ռենի» հետ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում։ Այնուհետև՝ ապրիլի 6-ին, Ֆրանսիայի Լիգա 1-ի 28-րդ տուրի խաղում կհանդիպեն «Կլերմոնի» հետ։ Իր հերթին, մարտի 30-ին «Բարսելոնան» Լա լիգայի 30-րդ տուրում հաղթել է «Լաս Պալմասին» (1:0) և ՊՍԺ-ի հետ խաղից առաջ այլ հանդիպում չի անցկացնի։
























































