«Փարիզ-2024»-ի կրակը կվառվի 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը՝ Լուվրի խորհրդանշական թանգարանի դիմաց գտնվող Թյուիլերի այգիներում:
1664թ. թագավոր Լուի XIV-ի նախագծած այգին սերտորեն կապված է Ֆրանսիայի թագավորական ընտանիքի և 1789թ. հեղափոխության հետ։ Ջահի կաթսան քաղաքի կենտրոնում «զբոսաշրջային թեժ կետում» տեղադրելու որոշումը կայացվել է մի քանի շաբաթ առաջ:
Սկզբում ենթադրվում էր, որ ջահը կարող է տեղադրվել Էյֆելյան աշտարակի վրա, մինչդեռ կազմակերպիչները մտածում էին այն տեղադրել Լուվրի բակում:
Թյուիլերի այգին գտնվում է հայտնի թանգարան Լուվրից 45 մետր հեռավորության վրա:
Պաշտպանական տեսանկյունից կրակը այգում կունենա 24–ժամյա հսկողություն: