ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է թիմի պորտուգալացի ֆուտբոլիստների մասին։ Նա նշել է, որ գոհ է նրանց խաղից։
«Ես շատ գոհ եմ Գոնսալու Ռամուշից, Վիտինյայից, Դանիլո Պերեյրայից և Նունու Մենդեշից, ինչպես նաև մեր տնօրեն Լուիս Կամպուշից: Ես հպարտ եմ, որ նրանք բոլորը ներկայացնում են մեր ակումբը։ Պորտուգալիան հիանալի երկիր է ֆուտբոլի համար և միշտ ունի շատ տաղանդավոր խաղացողներ»,- Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։