Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի սամբոյի աշխարհի գավաթին, որը կայանալու է Երեւանում ապրիլի 4-5-ը:
Այս մասին հայտարարել է սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յակուբ Աբդուլլաևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով, մրցակցությունից հրաժարվելու հիմնական պատճառը երկու երկրների հարաբերությունների լարվածությունն է։