«Ռոման» բանակցություններ է սկսելու «Չելսիի» հետ պաշտպան Դավիդե Ձապակոստայի վարձակալությունը երկարաձգելու հարցով։
Ձապակոստան «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը ու պայմանագրի համաձայն՝ հռոմեական ակումբում վարձակալությամբ անցկացնելու է մեկ տարի։
Ներկա պահին «Ռոման» ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել 27-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը։ Ընթացիկ մրցաշրջանում Ձապակոստան ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել։ Մնացած խաղերը նա բաց է թողել վնասվածքի պատճառով։
Հիշեցնենք, որ ներկա պահին Իտալիայի առաջնության խաղերը դադարեցված են կորոնավիրուսի համավարակի պատճառով։