Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում Չիլիի հետ հանդիպման ժամանակ (3:2) երկրպագուների սուլոցները ֆրանսիացիների հարձակվող և ավագ Կիլիան Մբապեի հասցեին։
«Ցավոք, սա ինձ չզարմացրեց։ Բոլորը գիտեն ՊՍԺ-ի և «Մարսելի» միջև մրցակցության և կիրակի օրը կայանալիք հանդիպման մասին: Սա չպետք է տեղի ունենար, սա Ֆրանսիայի հավաքականն է, նա թիմի ավագն է։ Եվ սա առանձին դեպք չէ։
Խոսքը վերաբերում է ոչ միայն Մարսելին։ Մյուս խաղացողներին կարող են սուլվել այլ տեղերում։ Առաջնության ընթացքում սուլելու հետ կապված խնդիրներ չկան, բայց նման դեպքերում դա չպետք է լինի։ Սա, մեղմ ասած, հիասթափեցնող է, եթե ոչ ավելի վատ»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։