ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ազգային հավաքականների խաղերին մասնակցելու համար ֆուտբոլիստներին վճարվող հոնորարների մասին։
«Ինձ համար ծիծաղելի է, որ ֆուտբոլիստներն իրենց հավաքականներից գումար են ստանում։ Չպետք է գումար ստանաս քո երկիրը ներկայացնելու համար»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Sporx-ը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, հարձակվողը հանդես կգա 9 համարով: Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես չի հայտարարել տրանսֆերի մասին, սակայն սպասվում է, որ մադրիդցիները դա կանեն մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը։
Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 38 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։