Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իր մեծ ցանկության մասին։
«Ես միշտ նման հավակնություններ եմ ունեցել, քանի որ Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար առանձնահատուկ են։ Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ այնտեղ լինել, բայց դա ինձնից կախված չէ: Իմ ամբիցիաները չեն փոխվել։ Որոշումը դեռ նույն անձինն է։
Եթե գնամ այնտեղ, իմ երազանքը կիրականանա։ Եթե դա տեղի չունենա, ապա ես կընդունեմ դա և կանեմ այն, ինչ ինձ կասեն»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։