Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ առաջիկա ամառային Օլիմպիական խաղերին բաց թողնել հարձակվող Կիլիան Մբապեին, ով թիմին կմիանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել Արքայական ակումբի հետ։ Երբ նա պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ, հայտարարվեց, որ ակումբը թույլ չի տա նրան մեկնել Օլիմպիական խաղերի։
Ընդգծվում է, որ ֆրանսիացի հարձակվողը ընդունել է ակումբի պայմանը՝ չնայած այն վիճարկելու ցանկությանը։