ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին հարցին։
«Ես կցանկանայի, որ դա մի օր տեղի ունենար, «Բարսան» ինձ համար մեծ նշանակություն ունի, բայց այն քիչ հավանական է թվում:
Ես ցանկանում եմ հարգել իմ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, քանի որ մենք կարևոր նախագիծ ենք մշակում, և ես չեմ ցանկանում խզել պայմանավորվածությունը։ Այստեղ տարբերակներ չկան»,- սոցցանցերում Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։