Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է իր կարիերայի ապագայի մասին հարցին.
«Ես դեռ ոչինչ չեմ հայտարարել իմ ապագայի մասին, քանի որ հայտարարելու ոչինչ չունեմ։
Ես միշտ ասել եմ, որ երբ ինչ-որ բան հայտարարելու անհրաժեշտություն լինի, կանեմ դա»,- Մբապեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է թիմակիցներին ու մարզչական շտաբին, որ կլքի ակումբն այս մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։