ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Մբապեի տեղափոխությո՞ւնը «Ռեալ»։ Չգիտեմ, ոչ ոք չգիտի՝ բացի Կիլիանից։ Երբ բոլոր շահագրգիռ կողմերը որոշեն ասել ճշմարտությունը, մենք պատրաստ կլինենք լսել նրանց»,- Էնրիկեի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո ՌոմանոնԼ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ՊՍԺ-ն և կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։