Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ կցանկանար մի օր աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Ցանկանում եմ մի օր աշխատել Պրեմիեր լիգայում։ Մինչ ՊՍԺ տեղափոխվելը ես բանակցել եմ երկու ակումբների հետ։ Բայց հիմա ես ամբողջությամբ կենտրոնացած եմ ՊՍԺ-ի վրա։ Ես սովորում եմ ֆրանսերեն և սա իմ մոտիվացիաներից մեկն է: Սովորել նրանց լեզուն նշանակում է ուումնասիրել նրանց մշակույթը»,- Էնրիկեի խոսքը մեջբերել Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը ՊՍԺ-ն գլխավորել է 2023 թվականի հուլիսի սկզբին։