Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենին պատասխանել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի՝ առաջիկա Օլիմպիական խաղերին մասնակցելու հավանականության մասին հարցին։
«Դա կախված կլինի այն ակումբից, ուր կգնա Կիլիանը: Միգուցե նա կմասնակցի դրան, եթե ակումբը, որի հետ նա պայմանագիր է կնքում, չգիտեմ, թե որն է այն, թույլ տա դա անել»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։