«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն նյարդայնացնում է, որ Կիլիան Մբապեն հեռանալու է ՊՍԺ-ից։
«Թքած ունեմ։ Նա այլևս չի խաղա ՊՍԺ-ում, դա նշանակություն չի ունենա։
Նա երեք անգամ գոլ խփեց մեր դարպասը, որոնցից երկուսը մենք թույլ տվեցինք, որ խփի։ Մենք գիտենք, որ երբ նրան ժամանակ ենք տալիս մտածելու, նա բավական տաղանդ ունի պահն իրացնելու համար։ Նա օգտագործում էր այն, որտեղ անհրաժեշտ էր: Բայց մենք դեռ երեք անգամ բաց թողեցինք»,- մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։