Ըստ իսպանական Marca-ի՝ «Լիլի» պաշտպան Լենի Յորոյի տրանսֆերի համար մրցավազքում մնացել է երկու հավակնորդ՝ «Ռեալը» և «Չելսին»։
Ֆուտբոլիստն ինքն ընտրել է Մադրիդի «Ռեալը»։
Մադրիդում կարծում են, որ գործարքը կկայանա ամռանը։ Ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է վճարել մինչև 40 միլիոն եվրո։
18-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ում անցկացնում է իր երկրորդ մրցաշրջանը, ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 25 հանդիպում։