Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների մարզավիճակն ու խոսել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի խնդիրների մասին։
«Այժմ ստուգումներ են իրականացվում։ Վաղը մեզ պետք է վերջնական եզրակացության գանք, որոշ խաղացողներ փոքր խնդիրներ ունեն:
Այսօր և վաղն առավոտյան մենք քայլեր կձեռնարկենք։ Անտուան Գրիզմանը կոճի հետ կապված խնդիրներ ունի»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Դեշամի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։