Ֆրանսիական «Ամյենը» կրճատել է ակումբի աշխատակիցներին վճարվող աշխատավարձի չափը, տեղեկացնում է L’Équipe-ն:
Ակումբը օգտվել է օրենսդրության այն կետից, որը հնարավորություն է տալիս արտակարգ իրավիճակներում նվազեցնել վճարվող գումարի չափը:
Նշվում է, որ այն կրճատվել է 16 տոկոսով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը դադարեցված է և հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի: «Ամյենը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը: