Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքների մասին։ Հիշեցնենք, որ իսպանական ակումբի մրցակիցը Դորտմունդի «Բորուսիան» էր։
«Կտեսնենք, կարծում եմ՝ ուժեղ թիմ ունենք: Գերմանական թիմերը միշտ էլ ուժեղ են եղել։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի մթնոլորտ է մեզ սպասվում պատասխան խաղում, մեզ պետք է հիանալի խաղ։
Նրանք կոշտ, դժվարին մրցակից են, որոնք նախորդ մրցաշրջանում շատ լավ պայքարեց առաջնությունում: Իսկ այս տարի նրանք քիչ թե շատ նման են մեզ մրցաշարային աղյուսակի դիրքով։ Բարդ, բարդ հանդիպում է լինելու։ Գերմանական թիմերը պատմականորեն շատ կոշտ են եղել, և մենք այլ բան չենք սպասում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: