ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայության մասին, ինչպես նաև խոսել այս մրցաշարում փարիզցիների հավակնությունների մասին։
«Ինձ համար միեւնույն է՝ մենք ֆավորիտ ենք, թե ոչ։ Ես վստահությունս փոխանցել եմ թիմին և կարծում եմ, որ այս մրցումներում խաղացողների փորձով ավելի լավ կլինենք։ Մենք ցանկանում ենք, որ մեր երկրպագուները հպարտանան մեզնով։ Եթե ինչ-որ մեկը մեզ հաղթում է, մենք գլխարկ ենք հանում նրա առաջ։ Վաղը կարող եմ ցանկացածին խաղադաշտ դուրս բերել, նրանք պատրաստ կլինեն, և սա մեր լավագույն առավելությունն է։
Մենք երբեք չենք հաղթել Չեմպիոնների լիգան, և դա կլինի մեր նպատակը։ Չգիտեմ՝ կա՞ մեզնից ավելի մեծ հավակնություններ ունեցող ակումբ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։