«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներին։
Քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։
«Ռեալը» ուժեղ մրցակից է։ Բայց «Բարսելոնան» ավելի թույլ չէր լինի, ինչպես «Բավարիան», «Արսենալը» կամ որևէ ակումբ, օրինակ՝ «Ատլետիկոն»:
Չեմպիոնների լիգան իսկապես ծանր մրցաշար է։ Դրա համար իմ արձագանքը վիճակահանության արդյունքներին հետևյալն էր՝ «մեր մրցակիցը Մադրիդի «Ռեա՞լն» է։ Լավ, եկեք նորից փորձենք հաղթել նրանց: Այսքանը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։