Մարզահամերգային համալիրում ժամը 17:00-ին կմեկնարկի ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»:
Մրցաշար Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: