Բելգիայի հավաքականը ներկայացրել է մարզահագուստի երկու հավաքածու Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար, որն այս տարվա հունիսի 14-ից հուլիսի 14-ը կանցկացվի Գերմանիայում։ «Կարմիր սատանաների» տեխնիկական հովանավորը կլինի գերմանական adidas ընկերությունը։
«Եկել է պահը ձեզ ներկայացնելու մեր նոր տնային մարզահագուստը»,- ասվում է Բելգիայի հավաքականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Բելգիացի ոչ բոլոր հերոսներն են կրում բացառապես թիկնոցներ։ Ահա մեր նոր արտագնա մարզաշապիկը»:
Եվրո 2024-ը Եվրոպայի առաջնության 17-րդ խաղարկությունն է, ֆուտբոլային մրցաշար, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների միջև։ Բելգիայի հավաքականն առաջիկա մրցաշարում հանդես կգա B խմբում, որտեղ Դոմենիկո Տեդեսկոյի թիմը կհանդիպի Ռումինիայի, Սլովակիայի, ինչպես նաև ընտրական B ուղու հաղթողի հետ (Բոսնիա/Ուկրաինա — Իսրայել/Իսլանդիա) հետ: Նշենք, որ բելգիացիները երբեք չեն հաղթել Եվրոպայի առաջնությունում։