«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մորենոն բարձր է գնահատել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը։
«Լավագույնները պահպանում են մրցակցային ոգին և հաղթելու ցանկությունն իրենց ամբողջ կարիերայի ընթացքում՝ անկախ նրանից, թե որտեղ են խաղում: Սա բնորոշ է Մեսսին։ Այսօր ես դեռ տեսնում եմ Մեսսիին այնպես, ինչպես «Բարսելոնայում»։ Նա միշտ ցանկանում է հաղթել»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մեսսին միացել է MLS-ը ներկայացնող ակումբին 2023 թվականի հուլիսին։ Դրանից հետո 36-ամյա արգենտինացին մասնակցել է 18 հանդիպման, դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
























































