«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեյստրուփը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1-3).
«Ես իմ ֆուտբոլիստներին երեք բան ասացի: Առաջինն այն էր, որ մենք երկու հանդիպում պարտվեցինք մի թիմի, որը մեզնից լավն էր:
Երկրորդ, նրանք կարող են շատ, շատ հպարտանալ այս մրցաշրջանով: Այստեղ բողոքելու տեղ չկա:
Երրորդ, մենք պետք է շրջվենք և մտածենք, թե ինչ է անհրաժեշտ այս մակարդակում խաղալու համար: Կարևոր չէ՝ դու դարպասապահ ես, պաշտպան, կիսապաշտպան, երիտասարդ, մարզիչ, թե խաղացող»,- Նեյստրուփի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։