Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լայպցիգի» հետ ոչ-ոքին։
«Մենք խաղում էինք բարձրակարգ մրցակցի հետ, ով կորցնելու ոչինչ չուներ։
Մենք ստիպված էինք դիմանալ, բայց միակ բանը, որ կարևոր է՝ մեր քառորդ եզրափակիչ դուրս գալն է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղում մադրիդցիները հաղթեցին 1-0 հաշվով, ուստի դուրս եկան քառորդ եզրափակիչ։ «Ռեալի» մրցակիցը կորոշվի մարտի 15-ին կայանալիք վիճակահանության արդյունքներով։