Մարտի 7-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում կայացավ հերթական խաղային օրը։
Այդ խաղերի արդյունքներով հայտնի է ևս երկու թիմ, որոնք դուրս են եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այդ ակումբներն են անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»:
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» միացան Մյունխենի «Բավարիային» և ՊՍԺ-ին, որոնք մարտի 6-ին ապահովեցին իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի քառորդ եզրափակիչին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում հաղթել էր Չեմպիոնների լիգան։ Մրցաշարի եզրափակչում անգլիական ակումբը 1-0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»։
Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին։