Հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է՝ Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարսել Լիչկան իր սիրելի մարզիչն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
«Դինամոն» ունի մարզիչ, որն ինձ ամենաշատն է դուր գալիս: Նա ընդհանրապես չի անհանգստանում խաղերից առաջ։ Ես հարցրեցի նրան. «Մարսել, դու երբևէ անհանգստանո՞ւմ ես»: Գիտե՞ք ինչ պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ»:
Հիասքանչ է։ Պատկերացնու՞մ եք, թե որքան գոհ են ֆուտբոլիստները»,- ասել է Գրիգորյանը Match Premier-ի եթերում:
Հիշեցնենք, որ Մարսել Լիչկան «Դինամոն» գլխավորում է 2023 թվականի հուլիսի սկզբից։ Մոսկովյան թիմը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 18 խաղից հետո վաստակելով 32 միավոր։